Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում kololak.com-ը:

Սա մի հարթակ է, որտեղ Դուք կարող եք պատվիրել գեղեցիկ շնորհավորանք կամ տեսաուղերձ հայտնի անձանց շուրթերով։

Ի՞նչ առիթների համար կարող է ծառայել հարթակը։

- Ծնունդի, կնունքի, հարսանիքի և ուրախ այլ միջոցառումների շնորհավորանքների համար։

- Ձեր մտերիմներին քաջալերելու կամ պարզապես լավ տրամադրություն մաղթելու համար։

- Ինչու չէ՝ նաև այն հետաքրքիր առիթների համար, որոնք կարող եք մտածել ինքներդ 😊

Ինչպե՞ս կարելի է kololak.com-ում պատվիրել տեսաուղերձ։

- Հայտնիների համապատասխան բաժնում գտեք Ձեր նախընտրած արտիստին,

- սեղմե՛ք <<Պատվիրել>> կոճակը,

- մանրամասնե՛ք, թե ինչ առիթով եք ցանկանում շնորհավորել,

- նշե՛ք Ձեր բջջային հեռախոսահամարը,

- կատարե՛ք կանխավճար՝ Master կամ Visa բանկային քարտով։

Ինչպե՞ս իմանալ, արդյոք պատվերը հաստատվե՞լ է, թե՞ ոչ։

Պատվերի ձևակերպումից րոպեներ անց Դուք պատվերի հղումով հաղորդագրություն կստանաք․, այդ տվյալներն օգտագործելով՝ կարող եք ցանկացած պահի ստուգել պատվերի կարգավիճակը:

Որքա՞ն է մեկ տեսաուղերձի արժեքը։

Տեսաուղերձի մեկ ընդհանուր արժեք գոյություն չունի․ այն տարբեր է յուրաքանչյուր արտիստի համար և նշված է անհատական էջում։ Սա կարող է երբեմն փոփոխման ենթարկվել (արտիստի որոշմամբ), սակայն դա կվերաբերի միայն հաջորդող պատվերներին։ Այսինքն՝ պատվերը կարժենա այնքան, որքան հենց այդ պահին նշված կլինի էջում:

Պատվերի հայտն ուղարկելուց հետո հնարավո՞ր է արդյոք փոփոխություն կատարել պատվերի մեջ։

Պատվերը փոփոխել կամ չեղարկել հնարավոր է միայն մինչ տեսաուղերձի ձայնագրումը։ Փոփոխելու համար անհրաժեշտ է չեղարկել բաց պատվերը և ստեղծել նորը:

Որքա՞ն է տևում մեկ տեսաուղերձի ձայնագրումն ու պատվիրատուին ուղարկելը։

Յուրաքանչյուր պատվերի իրականացում կարող է տևել մինչև 7 օր։ Ավելի կարճ ժամկետում պատվերի իրականացման համար կարող եք օգտվել «Շտապ պատվեր» հավելավճարով ծառայությունից։

Արդյո՞ք կարող եմ վստահ լինել, որ իմ ընտրած արտիստը կկատարի իմ պատվերը։

- Յուրաքանչյուր պատվեր նախնական վերանայումից հետո ավտոմատ կերպով փոխանցվում է արտիստին։ Արտիստներն՝ ովքեր ներառված են այս նախագծում, իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացնել Ձեր իսկ գեղեցիկ անակնկալները, ուստի չկատարման հիմքեր չկան։ Այնուամենայնիվ, եթե պատվերը չիրականացվի նշված ժամկետում, Ձեր գումարը չի գանձվի:

- Պատվերի հայտին հաջորդող նամակում Ձեզ ուղարկվում է տվյալներ, որով էլ կարող եք հետևել պատվերի ընթացքին։

Ի՞նչ տարբերակով եմ ստանալու տեսաուղերձը և կարո՞ղ եմ այն ներբեռնել։

- Ձայնագրված տեսաուղերձի հղումը կուղարկվի Ձեր բջջայինին՝ նամակի տեսքով։ Հղումով կկարողանաք ներբեռնել ձայնագրությունը և կիսվել սոցիալական ցանցերում #kololak հեշթեգով։

- Եթե նկարեք և մեզ ուղարկեք Ձեր և Ձեր մտերիմների արձագանքը, թե ինչպես են անակնկալի գալիս այն դիտելիս, Դուք էլ կստանաք հաճելի անակնկալնե՜ր մեր կողմից😊

Պատվերի ո՞ր փուլում է գումարը գանձվելու։

- Պատվերի հայտը բացելուն պես, Ձեր քարտի վրա միայն «սառեցվում է» համապատասխան գումարը (մինչև տեսաուղերձի ձայնագրումը)։

- Գումարը գանձվում է այն պահին, երբ տեսաուղերձն ուղարկվում է Ձեզ։

- Եթե նշված ժամկետում տեսաուղերձի ձայնագրումն ու փոխանցումը չի կատարվում, չեղարկվում է «սառեցված» գումարը։

Ինչպե՞ս կապ հաստատել kololak.com թիմի հետ՝ հավելյալ հարցերի կամ խնդիրների դեպքում։

- Ուղարկել նամակ hello@kololak.com հասցեին։ Գրել մեր ֆեյսբուքյան էջին kololakofficial

Որտե՞ղ Է գրանցված kololak.com ընկերությունը։

Kololak.com-ի իրավաբանական հասցեն է՝ ՀՀ ք․ Երևան, 0079, Նոր Նորք, Գալշոյան փ․ 30/92։

Հաճախորդների սպասարկումն առայժմ իրականացվում Է միայն էլեկտրոնային եղանակով։